Միջազգային

Բրիտանա-չինական սկանդալ. Չինաստանը վարձում է բրիտանացի նախկին օդաչուների

Բրիտանա-չինական սկանդալ. Չինաստանը վարձում է բրիտանացի նախկին օդաչուների

Մեծ Բրիտանիայում հսկայական սկանդալ է բռնկվել այն տեղեկատվության շուրջ, որ Չինաստանը վարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի նախկին օդաչուներին։ Բրիտանական զլմ-ների տվյալներով՝ Չինաստանը կարողացել է վարձել «տասնյակ նախկին բրիտանացի ռազմական օդաչուների»՝ օդաչուներին (ինչպես ինքնաթիռների, այնպես էլ ուղղաթիռների) վարժեցնելու Չինաստանի օդային ուժերի և բանակի՝ արևմտյան մարտավարություններին և սարքավորումներին դիմակայելու համար:

Չինաստանը գայթակղել է ռազմական կործանիչների, ինչպես նաև ուղղաթիռների մի քանի նախկին օդաչուների՝ տարեկան մոտ 240 հզ․ ֆունտ ստեռլինգ աշխատավարձով:

Չինաստանի կողմից աշխատանքի ընդունման աճ է նկատվել հետախուզական գործակալությունների կողմից, մոտավորապես 2019 թվականի վերջից՝ COVID-19 համաճարակի սկզբից: Օդաչուները հավաքագրվել են հարավաֆրիկյան «Test Flying Academy of South Africa» ընկերության միջոցով: Պաշտոնյաները չեն կարողանում նշել բրիտանացի նախկին զինվորականների ճշգրիտ թիվը, ովքեր աշխատանքի են ընդունվել չինացիների կողմից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական