Միջազգային

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Երկուշաբթի Լիտվայում մեկնարկում են «Երկաթե գայլ» խոշոր միջազգային զորավարժությունները՝ 10 երկրներից մոտ 3,5 հազարանոց ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Լիտվայի ՊՆ-ն։

Զորավարժություններին մասնակցում են Լիտվայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի և Չեխիայի՝ շուրջ 3,5 հազար զինծառայողից բաղկացած ստորաբաժանումներ։ Մասնակցում է մոտ 700 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական ​​մեքենաներ, զրահափոխադրիչներ, տանկեր, ինքնագնաց հրետանի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական