Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցամաքային զորքերի զորավարժություններ է սկսել Արաքս գետի մոտ։ «Ուժեղ Իրան» կարգախոսով զորավարժություններն անցկացվում են զորքերի ռազմական հզորության բարձրացման նպատակով և տարեկան ծրագրին համապատասխան։
Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ Իրանի թշնամիների համար՝ երկրի սահմանները վճռականորեն պաշտպանելն ու ցանկացած սպառնալիքի դիմակայելը: