Բրիտանական հետախուզության ամենօրյա զեկույցում ասվում է, որ Ուկրաինայի հարավում ռուսական զորքերի առջև ծառացած նյութատեխնիկական խնդիրները սրվել են հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վնասվելուց հետո: Խերսոնի մատակարարման ուղիները մասամբ գրավված Զապորոժիեյի մարզով գնալով ավելի են կարևորվում։
Ղրիմի կամրջով բեռնատարների երթևեկությունը դադարեցվել է, մեծ թվով բեռնատարներ կուտակվել են թերակղզում, և Ուկրաինայի հարավում գործող ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն լոգիստիկայի հոսքը Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի միջոցով՝ փորձելով փոխհատուցել խնդիրները։
Մելիտոպոլը ոչ միայն մատակարարման ուղիների գլխավոր հանգույցն է, այլև այն վայրը, որտեղ տեղակայված է ռուսական ավիացիան։