Միջազգային

Հրդեհ Իրանի խոշոր բանտերից մեկում

Հրդեհ Իրանի խոշոր բանտերից մեկում

Իրանի խոշոր Էվին բանտում, որտեղ քաղբանտարկյալներ են պահվում, հրդեհի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների, 4 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ Հրդեհը բռնկվել է նախօրեին։ Պատճառը հայտնի չէ։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են բանտարկյալներին:

Ականատեսները նախօրյակին պատմել են, որ բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ ու պպայթյուններ են լսվել:

Պետական լրատվական գործակալության վարկածով ՝ հրդեհի պատճառը հրկիզումն է եղել.բանտի արհեստանոցներից մեկը հրկիզել են «ֆինանսական հանցագործությունների և գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջև ծեծկռտուքից հետո»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական