Միջազգային

Սերբիայի ապագան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի և Չինաստանի հետ. ՆԳՆ ղեկավար

Սերբիայի ապագան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի և Չինաստանի հետ. ՆԳՆ ղեկավար

Ռուսաստանի հետ բարեկամությունը Սերբիայի գոյության պայմանն է: 

Այս մասին հայտարարել է Սերբիայի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Վուլինը:

«Չենք ցանկանում Սերբիան տեսնել ԵՄ կազմում։ Սերբիայի ապագան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի և Չինաստանի հետ»-ասել է նա:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Սերբիան ժամանակավորապես փակել է Ուկրաինայում իր դեսպանատունը՝ ելնելով աշխատակիցների անվտանգությունից: Դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը աշխատելու է Բելգրադից։

Սերբիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ դեռևս փետրվարի կեսերին խորհուրդ էր տվել քաղաքացիներին լքել Ուկրաինան և հետաձգել իրենց ծրագրված ուղևորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական