Միջազգային

Ահաբեկչություն՝ Բելգորոդի շրջանում․ մահացել է 11 մարդ

Ահաբեկչություն՝ Բելգորոդի շրջանում․ մահացել է 11 մարդ

Բելգորոդում հատուկ գործողության նախապատրաստվող կամավորների հետ կրակային պարապմունքի ժամանակ ահաբեկիչները կրակել են ստորաբաժանման անձնակազմի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Նշվում է, որ 11 մարդ մահացել է, 15-ը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով։ Պատասխան կրակից սպանվել է երկու ահաբեկիչ։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Բելգորոդի շրջանի Արևմտյան ռազմական օկրուգի ուսումնավարժարանում ահաբեկչությունը կազմակերպվել է ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացիների կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական