Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX-ը Պենտագոնին խնդրում է ֆինանսավորել Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային համակարգի պետական և ռազմական կիրառումը։ Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, այդ մասին հաղորդել է ամերիկյան «CNN» հեռուստաալիքը: Մինչև այս տարվա վերջ դրանք, ըստ SpaceX-ի, կկազմեն ավելի քան 120 միլիոն դոլար։ Starlink-ի ծառայությունների արժեքը առաջիկա 12 ամիսների ընթացքում գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար: «Մենք ի վիճակի չենք հետագա տերմինալներ նվիրաբերել Ուկրաինային կամ ֆինանսավորել գոյություն ունեցող տերմինալները անորոշ ժամանակով»,- ասվում է SpaceX-ի կառավարության վաճառքի տնօրենի նամակում, որը մեջբերում է CNN-ը: