ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին հրավիրել է ոչ պաշտոնական հանդիպման, որն առաջարկում է տարեվերջին անցկացնել Սանկտ Պետերբուրգում։
«Ես և իմ գործընկերներն արդեն քննարկել ենք։ 2023-ի նախաշեմին ապագա մշակութային մայրաքաղաքում կարող է ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունենալ։ Ուրախ եմ բոլորիդ հրավիրել այդ հանդիպմանը»,- ասել է Պուտինը՝ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ։