Ռուսաստանը Սև ծովում իր նավերի թիվը հասցրել է 15-ի։ Ռուսական ռազմանավերը «շարունակում են զորավարժությունները Ղրիմի հարավային ափի երկայնքով»։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։ Ըստ ՌԴ ԶՈՒ-ի՝ ներկայումս մարտական հերթապահություն են իրականացնում «Կալիբր» հեռահար թևավոր հրթիռների երեք կրիչներ, այդ թվում մեկը՝ ստորջրյա։ Խմբավորման ընդհանուր տեխնիկան կազմում է մինչև 20 հրթիռ։