Միջազգային

Ռուսական «Վագների» վարձկանները շարունակում են գրոհը Բախմուտի ուղղությամբ. բրիտանական հետախուզություն

Ռուսական «Վագների» վարձկանները շարունակում են գրոհը Բախմուտի ուղղությամբ. բրիտանական հետախուզություն
  • Ռուսական ուժերը վերջին երեք օրերին մարտավարական հարձակում են իրականացնում Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի ուղղությամբ։ Այսօր առավոտյան բրիտանական ռազմական հետախուզության զեկույցում ասվում է, որ Լուգանսկի շրջանի ռուսամետ աշխարհազորայինների 2-րդ բանակային կորպուսի մասերը, ըստ երևույթին, գրավել են քաղաքի հարավում գտնվող Օպիտնոե և Իվանգրադ բնակավայրերը:
  • Հուլիսի սկզբից ի վեր ռուսական կանոնավոր կամ անջատողական ուժերի կողմից գրավված այլ բնակավայրեր գրեթե չկան։ Այնուամենայնիվ, ռուսական «Wagner Group» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները որոշակի հաջողությունների են հասել Դոնբասում։ «Վագները» դեռ ակտիվորեն մասնակցում է Բախմուտի շրջանում ռազմական գործողություններին:
  • Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Բախմուտի գրավումը դիտարկում է որպես Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող ամենամեծ բնակավայրերի՝ Կրամատորսկի և Սլավյանսկի դեմ գրոհի նախերգանք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական