Հոկտեմբերի 13-ին Աստանայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում։
«Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը և հավատում ենք, որ առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի այս խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»,- ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը տեսադաշտում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցերը։