Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շատ համաշխարհային առաջնորդների հետ անձնական լավ հարաբերություններ ունի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նա նույնիսկ կարողանում է զանգահարել WhatsApp-ով։
«Ես իսկապես մտերիմ հարաբերություններ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, նաև՝ Լատվիայի ու Լիտվայի ղեկավարների։ Նրանց ես կարող եմ զանգահարել։ Էմանուել Մակրոնը ևս ինձ միշտ ասում է, որ իրեն զանգեմ WhatsApp-ով: Մենք, իրոք, շատ ենք այդ նախագահների հետ խոսում ոչ թե ընթացակարգով, այլ անմիջական»,- հայտարարել է Զելենսկին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե պետական գործիչներից ում հետ անձնական լավ հարաբերություններ ունի։