Միջազգային

Ջո Բայդենը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը

Ջո Բայդենը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը

Ջո Բայդենի վարչակազմը չորեքշաբթի հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր՝ 48 էջանոց ռազմավարությունը, որում ուրվագծել է իր արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները: ԱՄՆ իշխանությունները հրապարակել են երկրի համար առանցքային փաստաթուղթ՝ ազգային անվտանգության ռազմավարությունը։ 

Փաստորեն, խոսքը ԱՄՆ վարչակազմի «ճանապարհային քարտեզի» մասին է՝ արտաքին ու ներքին քաղաքականության, սպառնալիքների ու առաջնահերթությունների համատեքստում։ Ռազմավարության հիմնական սպառնալիքներն են Չինաստանի աճող հզորությունը և Ռուսաստանի «կայսերական հավակնությունները»։ Բացի այդ, Ջո Բայդենի վարչակազմը սպառնալիքներ է տեսնում «ներքին ահաբեկչության» մեջ, որը ոտնահարում է ԱՄՆ ժողովրդավարության հիմքերը։

Փաստաթղթում Միացյալ Նահանգները հայտարարվել է «գլոբալ շահերով համաշխարհային տերություն», որը ժողովրդավարական դաշնակիցների և գործընկերների հետ նպատակամղված է ամրապնդել կապերը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում: Ընդ որում, ԱՄՆ-ն, որպես գերտերություն, նպատակ ունի ընդլայնել իր ներկայությունը նշված յուրաքանչյուր տարածաշրջաններում. «Եթե մի տարածաշրջան ընկղմվի քաոսի մեջ կամ հայտնվի թշնամական ուժի իշխանության տակ, դա կործանարար ազդեցություն կունենա մնացածի շահերի վրա»,-բացատրվում է ռազմավարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական