Միջազգային

«Թուրքիան ցանկանում է օգնել՝ հասնել հրադադարի Ուկրաինայում». Էրդողան

«Թուրքիան ցանկանում է օգնել՝ հասնել հրադադարի Ուկրաինայում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հասնելն է։ Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության ժամանակ Էրդողանը ընդգծել է Անկարայի կողմից ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման և Մոսկվայի ու Կիևի միջև ռազմագերիների փոխանակման համաձայնության հասնելու փաստը:

«Մեր նպատակն է պահպանել ձեռք բերված տեմպը՝ չնայած տեղերում առկա դժվարություններին, և, որքան հնարավոր է շուտ, հասնել հրադադարի ու դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Էրդողանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական