ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեների արդյունքները, դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը և սատարում է վերջինիս տարածքային ամբողջականությանը։
Բանաձևին «կողմ» է քվեարկել 143, «դեմ»՝ 5, «ձեռնպահ»՝ 35 երկիր։
Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկել, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, Թուրքիան քվեարկել է «կողմ»։