ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ խոսվում է Վրաստանին աջակցելու մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Մենք կաջակցենք Վրաստանի և Մոլդովայի եվրոպական մղումներին և կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումների հանձնառությանը։ Մենք կօգնենք մեր գործընկերներին՝ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը։ Մենք կաջակցենք Հարավային Կովկասում հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ Մենք կշարունակենք համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Արևմուտքի հետ նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման համար»,-ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ։