Միջազգային

«Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև». Իրանի նախկին ԱԳ նախարար

«Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև». Իրանի նախկին ԱԳ նախարար

«Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի հարաբերություններում». հայտնել Է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդության: Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության հաստատման գործում չափազանց կարևոր գործոններից մեկը ընդունված պատմական սահմանների պահպանումն է:

«Որևէ երկրի կողմից հարևան սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որոնց առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի, ներկայությունն է, որոնք հրադադարի հաստատման պատրվակով իրենց համար շահեկան իրավիճակն օգտագործում են»,-հավելել է Իրանի ԱԳ նախկին նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական