Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ դեպքի առնչությամբ Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան խիստ մտահոգություն և դժգոհություն են հայտնել կատարվածի առնչությամբ, ինչպես նաև պահանջ է ներկայացվել՝ ապահովել ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը։