Միջազգային

ԱՄՆ Սենատը կարող է հավանություն տալ Թուրքիային F-16-երի վաճառքին

ԱՄՆ Սենատը կարող է հավանություն տալ Թուրքիային F-16-երի վաճառքին

ԱՄՆ Սենատ ներկայացված 2023 ֆինանսական տարվա պետական պարտքի մասին օրենքի նախագծից (NDAA) կբացառվեն փոփոխությունները, որոնք ուղղված են Թուրքիայի F-16 ինքնաթիռների հնարավոր վաճառքի արգելափակմանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրները։ Ուղղումները, որոնք նախատեսում են Անկարային կործանիչներ և դրանց մասեր մատակարարելու արգելք, առաջարկել են դեմոկրատ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քրիս Վան Հոլենը:

Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած օրենքի տարբերակում ուղղումներ են մտցվել, որոնք նման են Վան Հոլենի և Մենենդեսի առաջարկած փոփոխություններին: Սակայն ակնկալվում է, որ այն տեղ չի գտնի NDAA-ի համատեղ տեքստում, որը համաձայնեցված է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից: Սենատում քվեարկությունից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, և եթե այնտեղ այն նույնպես հավանության արժանանա, այն կուղարկվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը:

Վան Հոլեն-Մենենդեսի ուղղումները մի շարք սահմանափակումներ էին նախատեսում Թուրքիային F-16-ի և դրանց արդիականացման համար բաղադրիչների վաճառքի վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական