Միջազգային

«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան». Լավրով

«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան». Լավրով

«ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը»,-հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով գումարելուց անմիջապես հետո որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին: Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ են՝ ավելի քան մեկ ամիս։ Ըստ այդմ առաջարկվել է  ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման»,- ասել է Լավրովը՝ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում:

Լավրովը նաև նշել է, որ «միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահողը»։ «Հիմա (նախագահողը) Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, հենց որ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել նման առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը»,- հավելել է Լավրովը։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպում դեռ համաձայնեցված չէ։ Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման առցանց նիստ անցկացնել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական