Միջազգային

Վրաստանում հայտարարել են, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը

Վրաստանում հայտարարել են, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը

«Բեռնատարը, որը պայթել է Ղրիմի կամրջի վրա, չի հատել վրացական մաքսային սահմանը»,-չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն:

«Ոչ բեռնատարը, ոչ էլ պայթուցիկ նյութերով լցված որևէ վագոն չի հատել Վրաստանի մաքսային սահմանը»,- ասել է Կակաուրիձեն՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները հետաքննություն կսկսեն և «կհայտնաբերեն պատասխանատուներին», եթե «ինչ-որ մեկը կարողանա պատճառաբանված հիմնավորել, որ բեռնատարը հատել է Վրաստանի սահմանը»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել էր, որ բեռնատարի երթևեկության երթուղին անցել է Բուլղարիայից դեպի Վրաստան, այնուհետ՝ Հայաստան, Հյուսիսային Օսիա և Կրասնոդարի երկրամաս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական