Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել է, որ երրորդ տարին անընդմեջ՝ 2022 թվականին ևս, Իրանի տնտեսությունը դրական աճ կարձանագրի: Հիմնադրամը նշում է, որ Իրանը 2022 թվականին կարձանագրի գնաճի հարաբերական նվազում:
ԱՄՀ-ն ակնկալում է, որ Իրանի տնտեսությունը 2022 թվականին կաճի 3%ով՝ չնայած ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Նման միտումը ցույց է տալիս երկրի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության չեզոքացումը։