ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրասը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին։ «Այն, ինչ դուք կարող եք ակնկալել տեսնել գալիք շաբաթների և ամիսների ընթացքում, դա ամերիկյան շարունակական ներգրավվածությունն է, բարձր մակարդակի շարունակական ներգրավվածությունը: Ես դա ասում եմ՝ ելնելով Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպման արդյունքներից։ Դա առաջին դեպքն էր, երբ նախարարները անձամբ հավաքվեցին բռնության վերջին էսկալացիայից հետո: Երեկ դուք տեսաք, որ քարտուղարը հնարավորություն ունեցավ խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ֆիլ Ռիկերը՝ այս հարցերի շուրջ մեր ավագ խորհրդականը, ամենօրյա կապի մեջ է եղել երկու երկրների շահագրգիռ կողմերի հետ: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում: Ես չեմ կարող կոնկրետ արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն՝ իր ամենօրյա բրիֆինգի ընթացքում։
«Այս պահին որևէ հանդիպման մասին հայտարարություն չկա, բայց վստահ եմ, որ առաջիկա օրերին և շաբաթներին մենք ավելին կունենանք՝ այս մասին ասելու»,- հավելել է Փրայսը։