Միջազգային

Ռուսաստանը և Իրանը 44 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանը և Իրանը 44 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանը և Իրանը 44 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել հանածո վառելիքի 8 նոր հանքավայրերի զարգացման համար: Այս մասին հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ջավադ Օուջին։ 

«Ռուսաստանի հետ ստորագրել ենք 4 միլիարդ դոլարի  փոխըմբռնման հուշագիր՝ հանքավայրերի զարգացման համար, ինչպես նաեւ 40 միլիարդ դոլարի գործարք՝ գազատարների և հեղուկացված բնական գազի արդյունահանման կայանքների կառուցման համար»,-հայտնել է նա։ 

Նշվում է նաև, որ Ռուսաստանը Իրանում կսկսի 6 նավթի և 2 գազի հանքավայրերի շահագործումը։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական