Միջազգային

Լիբանանն ու Իսրայելը կսկսեն ծովային սահմանազատման գործնթացը

Լիբանանն ու Իսրայելը կսկսեն ծովային սահմանազատման գործնթացը

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են հասել, որը ծովային սահմանազատման համաձայնագրի բանակցություններում համապատասխանում է երկու կողմերի պահանջներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի խորհրդարանի փոխխոսնակ Իլյաս Աբու Սաաբը՝ երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ ծովային սահմանի զատման համաձայնագրի շուրջ բանակցություններն անցել են հաջողությամբ. «Մենք հասել ենք լուծման, որը համապատասխանում է ինչպես Լիբանանի, այնպես էլ Իսրայելի պահանջներին»: 

Փոխխոսնակը հավելել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև գազի ու նավթի բաժանման հետ կապված միջադեպեր չեն ծագի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական