Միջազգային

Պուտինն ու Զելենսկին կմասնակցեն G20-ի համաժողովին. Ինդոնեզիայի ԱԳ նախարար

Պուտինն ու Զելենսկին կմասնակցեն G20-ի համաժողովին. Ինդոնեզիայի ԱԳ նախարար

Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարուտին հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կմասնակցեն Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ 

«Մեր հրավերի պատասխանը դեռևս դրական է»,- Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱԳ նախարարը: Նա նշել է, որ «համաշխարհային իրավիճակը ներկայումս անկայուն է», բայց ԱԳՆ-ն շարունակում է կապ հաստատել երկու պետությունների ղեկավարների հետ:

Նախարարը նաև նշել է, որ Ինդոնեզիայի կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել, որպեսզի բոլոր հրավիրված երկրները կարողանան մասնակցել G20-ի գագաթնաժողովին: Բարձր մակարդակով հանդիպումը տեղի կունենա Բալի կղզում՝ նոյեմբերի 15-16-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական