Միջազգային

Մոսկվայի քաղաքային իշխանությունները դատի են տվել ադրբեջանցի օլիգարխին

Մոսկվայի քաղաքային իշխանությունները դատի են տվել ադրբեջանցի օլիգարխին

Մոսկվայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել «Լուկօյլի» նախագահ և համասեփականատեր, ռուսաստանցի օլիգարխ, ազգությամբ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովի դեմ։ Պատճառը շենքի տանիքի պենտհաուսի ընդլայնումն է։

Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիների շարքում 5-րդ տեղը զբաղեցնող գործարարը շինարարություն է սկսել մայրաքաղաքի կենտրոնի բազմահարկ շենքի տանիքում։ Իշխանությունները պահանջել են դադարեցնել բնակելի տարածքի ծրագրված ընդլայնումը։

Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտից հայտնել են, որ շենքի վերին հատվածում շինությունը վտանգ է ներկայացնում հետիոտներին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական