Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին Աստանայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կքննարկվեն Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի թեման:
«Որոշակիություն կա, հանդիպում նախատեսվում է»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ հստակեցնելով, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի:
Պեսկովի խոսքով՝ առաջիկա բանակցությունների թեմաները հասկանալի են։ «Դա և՛ Ուկրաինայի հարցն, և՛ երկկողմ հարաբերությունները։ Բազմակողմանի հարցեր են, և, ընդհանուր առմամբ, կարծիքների փոխանակում կլինի ընթացիկ գործերի շուրջ»,- թվարկել է նա: