Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները «Կովկասյան արծիվ-2022» անվամբ համատեղ դաշտային մարտավարական զորավարժություններ են անցկացնում:
Եռակողմ զորավարժությունների բացման արարողությունն տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակա Մուխրովանի բնակավայրում տեղակայված հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում:
Զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ստորաբաժանումների կարողությունների համաժամանակացումը և համակարգումը, փորձի փոխանակումը, օպերատիվ համագործակցության բարձրացումը, բազմազգ միջավայրում հրամանատարության և կառավարման բարելավումը: