Միջազգային

Վրաստանը և Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանը և Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի և Ռումինիայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին և Կլաուս Յոհաննիսը ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բուխարեստի «Կոտոչեն» պալատում:

«Ռազմավարական գործընկերության մասին այսօրվա պատմական համաձայնագիրը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում և կդառնա Վրաստանի և Ռումինիայի ժողովուրդների համար առավել հաջող և բարգավաճ ապագայի նախանշան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական