«Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության մեջ տեսնում է Եվրամիության փորձերը՝ դուրս մղել Մոսկվայի ջանքերը և մխրճվել հարաբերությունների կարգավորման մեջ»,- այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
«Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը՝ ցանկացած կերպ մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեջ և ետ մղել մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել է նա: «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումն է»,- հավելել է Զախարովան: