Միջազգային

Բլինքենն ընդգծել է ԼՂ ժողովրդի իրավունքների և երաշխիքների քննարկման կարևորությունը

Բլինքենն ընդգծել է ԼՂ ժողովրդի իրավունքների և երաշխիքների քննարկման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Քարտուղարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում, ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

 Բլինքենը նաև ողջունել է Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը և նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել ջանքերը՝ խաղաղ գործընթացի հասնելու համար:

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերի առնչությամբ։

Ըստ Պետդեպարտամենտի, Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների քննարկման կարևորությունը, ինչպես նաև երկու կողմերի կողմից հրադադարին աջակցելու և բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես խաղաղության երկարատև միակ ճանապարհ: 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական