Միջազգային

Ուկրաինան շարունակում է հակահարձակումը հյուսիս-արևելյան ուղղությամբ

Ուկրաինան շարունակում է հակահարձակումը հյուսիս-արևելյան ուղղությամբ

Ուկրաինական զորքերը շարունակում են ճնշում գործադրել ռուսական ուժերի վրա ինչպես երկրի հյուսիս-արևելքում, այնպես էլ հարավային Խերսոնի շրջանում։ Այդ մասին ասում է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ վկայակոչելով հետախուզական տվյալները: Գերատեսչության ավանդական ամփոփագրում նշվում է, սակայն, որ ռուսական ուժերին հաջողվել է վերջին շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով առաջ շարժվել դեպի Բախմուտ, որին մնացել է 2 կմ, և որը շատ լուրջ վնասներ է ստացել գնդակոծությունների արդյունքում: Ռուսական ուժերի կազմում, հավանաբար, տեղ են գտել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները, ներառյալ՝ բանտերից վերջերս հավաքագրված ծառայողները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական