Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործման հավանականությունը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործման հավանականությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալ է համարել Ղրիմի կամրջի պայթյունի կապակցությամբ միջուկային դոկտրինի օգտագործման հնարավորության մասին դատողությունները: «Ոչ, միանգամայն սխալ է հարցը»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կատարվածը միջուկային դոկտրինի ազդեցության տակ է ընկնում։

Կիրակի՝ հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն անվանել էր ահաբեկչություն, որն ուղղված է ՌԴ-ի քաղաքացիական ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքի կործանմանը: «Կատարողներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են»,- ընդգծել էր պետության ղեկավարը ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական