Միջազգային

Վրաստանը կրկին առաջարկում է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի միջև

Վրաստանը կրկին առաջարկում է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի միջև

Վրաստանն իր հարթակն է առաջարկում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության երկխոսություն կազմակերպելու համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին:

«Թբիլիսին պատրաստ է լինի մի վայր, որտեղ մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի կոնկրետ արդյունքներ ստանան բանակցություններից, և մեր տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն»,- ասել է նախարարը:

Դարչիաշվիլիի խոսքով՝ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ առանց նախապայմանների:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական