Միջազգային

Ալիևը հանդես է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան նոր պլատֆորմի ստեղծման առաջարկով

Ալիևը հանդես է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան նոր պլատֆորմի ստեղծման առաջարկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երևանի և Թբիլիսիի մասնակցությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար:

Նախաձեռնությունը նա հնչեցրել Է՝ ելույթ ունենալով Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում ընթացող «Խաղաղությունն ու անվտանգությունը եվրոպական մայրցամաքում» թեմայով կլոր սեղանին:

Ալիևը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար արձանագրել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ եռյակի ձևաչափով: Նա ասել է, որ այստեղ կարող են քննարկվել նաև էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նրա կարծիքով՝ սա ևս մեկ գործոն է, որը կարող է ծառայել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական