Միջազգային

«Իրանը զենք չի մատակարարել և չի մատակարարելու Ռուսաստանին». Իրանի ԱԳ նախարար

«Իրանը զենք չի մատակարարել և չի մատակարարելու Ռուսաստանին». Իրանի ԱԳ նախարար

«Իրանը Ռուսաստանին զենք չի մատակարարել և չի մատակարարի Ուկրաինայի ռազմական գործողություններում օգտագործելու համար»,-այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահյանը հայտնել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Հաավիստոյի հետ հեռախոսազրույցում։ 

«Չնայած այն բանին, որ մի շարք երկրներ ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին, մենք Ռուսաստանին զենք չենք փոխանցել՝ Ուկրաինայում պատերազմ վարելու համար»,- Աբդոլահյանի խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Մենք կարծում ենք, որ այդ ճգնաժամի լուծումը գտնվում է քաղաքական հարթությունում, և հակամարտության կողմերին զենքի ցանկացած մատակարարում հեռացնում է խաղաղ կարգավորման հեռանկարները»,- հայտարարել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական