Միջազգային

Ադրբեջանը մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումը Եվրոպա

Ադրբեջանը մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումը Եվրոպա

Ադրբեջանը նախատեսում է զգալիորեն ավելացնել գազի արտահանումը Եվրոպա։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին, ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ ավելացրել է Ադրբեջանի ռեսուրսների պահանջարկը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ձեռնամուխ են լինում նոր գազային հանքավայրերի շահագործմանը։ Դրա հետ մեկտեղ, կավելացվի գործող հանքավայրերի արդյունահանումը։ «Միաժամանակ, Ադրբեջանում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մեծ քանակությամբ բնական գազի պաշարներ կստեղծի»,- նշել է Ալիևը:

«Եթե անցած տարիԱդրբեջանի գազի մատակարարումները կազմում էր 9 միլիարդ խորանարդ մետր, ուրեմն 2027 թվականին կկազմի առնվազն 18 միլիարդ խորանարդ մետր, կամ գուցե ավելի»,- հայտնել է Ալիևը

Նախագահի խոսքով՝ բացի գազից, Բաքուն կշարունակի Եվրոպա արտահանել նավթ և էլեկտրաէներգիա: «Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական էներգետիկ գործընկեր կդառնա Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- հավելել է Ալիևը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական