Միջազգային

Կատարի էմիրն ընդհատել է այցը Չեխիա և վաղաժամկետ լքել Պրահան

Կատարի էմիրն ընդհատել է այցը Չեխիա և վաղաժամկետ լքել Պրահան

«Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, ով չորեքշաբթի օրը նախագահ Միլոշ Զեմանի հրավերով ժամանել է Չեխիա, վաղաժամ ընդհատել է երեք օրվա համար նախատեսված այցը և նույն օրը լքել Պրահան»,-վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ հայտնել է Detik N տեղեկատվական պորտալը։

Տեղեկատվության համաձայն՝ Էմիրը «պահանջներ է ներկայացրել, որոնք չեխական դիվանագիտությունը չի կարողացել բավարարել»: 

Մինչդեռ Պրահայի Գրադի միջազգային դեպարտամենտի ղեկավար Իրժի Յինդրակը հայտնել է, որ էմիրի այցի վաղաժամկետ դադարեցման պատճառը Բրյուսելի հրաժարումն էր՝ իրեն թույլ տալ մասնակցել Եվրոպական քաղաքական հանրության նիստին, որը հինգշաբթի տեղի կունենա Պրահայում: Կատարի ղեկավարը Չեխիայի մայրաքաղաքից մեկնել է Լոնդոն։ Չեխական զլմ-ները նաև վկայակոչում են, որ Եվրոպայի մի շարք երկրներ համաձայն չեն, որ միապետը ներկա լինի ԵՀՔ նիստին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական