Միջազգային

Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը

Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը

Անկարայի դիվանագիտական շրջանակների աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում այսօր Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ կքննարկի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Դա կլինի նրանց առաջին առերես հանդիպումը։

«Առերես հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները։ Դա լիովին վերաբերում է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա բանակցություններին։ Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում»,- ասել է աղբյուրը։

Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: Բացի այդ, ինչպես նշվել է, նա հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման առաջարկներով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական