Միջազգային

Ռուսաստանը վերսկսել է գազի մատակարարումը Իտալիա

Ռուսաստանը վերսկսել է գազի մատակարարումը Իտալիա

Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը չորեքշաբթի հայտարարել Է Ավստրիայի տարածքով Իտալիա գազի արտահանման վերսկսման մասին: Ընկերությունում հայտնել են, որ կողմերը փոխհամագործակցության ձևաչափ են գտել սեպտեմբերի վերջին Ավստրիայում տեղի ունեցած կարգավորիչ փոփոխությունների պայմաններում, որոնք հոկտեմբերի 1-ին կասեցրել էին երկրի հյուսիս-արևելքում Տարվիզիո գազատարի հոսքը:

Մատակարարումների վերսկսումը հաստատել է իտալական «Eni» ընկերությունը։ Դադարից հետո «Գազպրոմ»-ը ավստրիական OMV-ին է մատակարարել «Eni»-ի համար նախատեսված գազի ծավալը, ինչի արդյունքում Ավստրիան արագացրել է իր ստորգետնյա պահեստարանների համալրումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական