Միջազգային

Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարությունը ցուցադրող տեսանյութը

Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարությունը ցուցադրող տեսանյութը

Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնակատար Լուիզա Ամթսբերգ կոչ է արել պատժել ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների սպանության մեղավորներին։ Այս մասին իրավապաշտպանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սարսափած եմ այն տեսանյութից, որը, ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների գնդակահարությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ամթսբերգ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական