Չարլզ Երրորդի թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 3-ին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։
Հաջորդ տարվա հունիսին Չարլզ Երրորդը կդառնա 74 տարեկան, և նա կլինի բրիտանական պատմության ամենատարեց թագադրված միապետը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թագադրումը կլինի նախորդ արարողությունների համեմատ ավելի համեստ։ Չարլզ Երրորդը թագադրվելու է կնոջ՝ թագուհի Կոնսորթ Կամիլայի հետ միասին։