Միջազգային

Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել

Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 276 մարդ: Ինչպես հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը, ցնցումները գրանցվել են չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 03:51-ին: 5,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Խոյ քաղաքի շրջանում:

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարևան քաղաքներում և երկրներում: Շուրջ 200 շենքեր վնասվել են։

Թարմացված. Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 500-ի։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական