Հետաքննական խմբերի վերլուծաբանների տվյալներով՝ Ռուսաստանում երկու շաբաթվա ընթացքում զորահավաքի է ենթարկվել առնվազն 213,2 հազար մարդ՝ 53 տարածաշրջաններից։
Մոբիլիզացիայի ընդհանուր թիվն ավելի շատ է ստացվել, քան ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարած թիվն էր։ Շոյգուի խոսքով՝ զորահավաքի մեկնարկից ի վեր Ռուսաստանի ԶՈՒ-ն համալրվել է ավելի քան 200 հազար հոգով:
Հաշվարկի համար օգտագործվել են տեղական իշխանությունների պաշտոնական տվյալները, զլմ-ների հաղորդագրությունները և զինկոմիսարիատների հաշվետվությունները։