Միջազգային

Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները

Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները

Եվրամիության 27 երկրների և ԵՄ-ին չանդամակցող եվրոպական մայրցամաքի 17 երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստը տեղի կունենա Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին։ 

Եվրոպայի երկրների առաջնորդներն առաջին անգամ Պրահայում եվրոպական քաղաքական հանրության նիստ կանցկացնեն։ Եվրամիության 27 երկրների և ԵՄ-ին չանդամակցող եվրոպական մայրցամաքի 17 երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստը տեղի կունենա Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին: 

Նիստին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Իսլանդիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Շվեյցարիայի ղեկավարները:

Եվրոպական քաղաքական համայնք ստեղծելու նախաձեռնությամբ մայիսին հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Եվրոպայում ավելի լայն քաղաքական հարթակ ստեղծել, քան ԵՄ-ն։ Եվրոպական քաղաքական հանրությունը ձևավորվելու է ոչ թե որպես նոր կազմակերպություն, այլ որպես քաղաքական քննարկումների հարթակ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական