Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին պնդում է, որ իր նախկին ամուսինը՝ հոլիվուդյան հանրահայտ դերասան Բրեդ Փիթը, իրենց 2016թ. ամուսնալուծությունից առաջ, ֆիզիկապես եւ հոգեպես ծաղրել է իրեն և իրենց երեխաներին: Այս մասին ասված է այն դատական հայցում, որը Ջոլին հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի դատարան է ներկայացրել Փիթի հետ դատավարության շրջանակներում՝ իրենց համատեղ սեփականություն համարվող ֆրանսիական գինեգործական ընկերության բաժանման պատճառով։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
Փաստաթղթերում Ջոլին մանրամասն նկարագրել է վեճը, որն իբր տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին, երբ դերասանուհին Փիթի և իրենց վեց երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից Լոս Անջելես էր թռչում: Ջոլիի խոսքով՝ վեճի ժամանակ Փիթը փորձել է խեղդել իրենց երեխաներից մեկին, իսկ մյուսին հարվածել է դեմքին, գրում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: