Միջազգային

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի կողմից չվերահսկվող «միջանցք» ստեղծել. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի կողմից չվերահսկվող «միջանցք» ստեղծել. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը ձգտում է դեպի Նախիջևան «միջանցք» ստեղծել Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Այս մասին հայտնել է Իրանի տարանցման և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին՝ իրանական ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի կողմից չվերահսկվող «միջանցք» բացել դեպի Նախիջևան՝ առանց որևէ խոչընդոտի և երկարաժամկետ երաշխիքի, ինչպես նաև Կասպից ծովից Թուրքիա ուղիղ էներգետիկ տարանցիկ միջանցք ունենալ։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ հրադադարը դժվար թե երկար պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։ 


 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական