Միջազգային

Մեծ Բրիտանիան նոր գազային հանքավայրեր կմշակի Հյուսիսային ծովում

Մեծ Բրիտանիան նոր գազային հանքավայրեր կմշակի Հյուսիսային ծովում

Միացյալ Թագավորության գազի և էլեկտրաէներգիայի շուկաների վարչությունը որոշել է արագացնել Հյուսիսային ծովում գազի նոր հանքավայրերի մշակումը՝ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Financial Times թերթը։ 

Վարչապետ Լիզ Թրասի կառավարությունը էներգետիկ ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ պատրաստ է հավանություն տալ Հյուսիսային ծովում գազի նոր հանքավայրերի յուրացման լիցենզիաների տրամադրմանը: Որոշումն այն մասին, թե Հյուսիսային ծովում ինչ նոր գազային հանքավայրեր կստանան լիցենզիաներ, կհայտարարվի ավելի ուշ՝ այս շաբաթ:

Հյուսիսային ծովի հանքավայրերը ներկայումս բավական գազ են արտադրում, որպեսզի բավարարեն երկրի կարիքների մոտ 40%-ը: Սակայն, ըստ կանխատեսումների, 2030-ին այս ցուցանիշը կնվազի մինչև 30%:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական